Վայոց Ձորի մարզպետ. Հանրության առջև պետք է բոլորս պատասխանատու լինենք
06/05/2014 14:34

Վայոց Ձորի մարզպետ. Հանրության առջև պետք է բոլորս պատասխանատու լինենք

Այսօր Վայոց Ձորի մարզպետ էդգար Ղազարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ մամուլում իր պաշտոնանկության վերաբերյալ հրապարակումներին: Նա նշեց, որ եկել է այն եզրակացության, որ հանրությանն ուղղված յուրաքանչյուր գործունեություն, այդ թվում և խոսքի մեջ, յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն զգա:

«Այլ բան է, երբ մարդիկ զրուցում են իրար հետ, այլ բան է, երբ մարդիկ խոսք են հղում հանրությանը: Հանրության առջև պետք է բոլորս պատասխանատու լինենք»,-ասաց նա:

Մարզպետի խոսքով՝ պետք է այդ հրապարակումներին անդրադառնալ միայն այն դեպքում, եթե այդ պատասխանատու լրատվամիջոցների ղեկավարները հրաժարական տան, որոնց հրապարակած նյութերը չեն դառնում իրականություն:

«Եթե գրում են՝ շաբաթ օրը Վայոց Ձորի մարզպետը պաշտոնանկ կարվի, և շաբաթ օրը Վայոց Ձորի մարզպետը պաշտոնանկ չի արվում, նշանակում է այդ հրապարակման հեղինակը պետք է առնվազն ներողություն խնդրի հանրությունից՝ ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելու համար»,- ասաց Է. Ղազարյանը:
 

Վայոց Ձորի մարզպետ. Հանրության առջև պետք է բոլորս պատասխանատու լինենք