Քառյակը կառավարությանն է ներկայացրել կուտակայինի մասին առաջարկների փաթեթը
06/05/2014 17:50

Քառյակը կառավարությանն է ներկայացրել կուտակայինի մասին առաջարկների փաթեթը

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցություններն ամփոփել են կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ իրենց առաջարկները և  փաթեթի տեսքով ներկայացրել Կառավարությանը:

Փաստաթղթի տակ ստորագրել են ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները:

Պատգամավորները Կառավարության արձագանքին կսպասեն մինչև մայիսի 10-ը, ու ըստ այդմ էլ, քառյակը կորոշի հետագա անելիքները:

Նշենք, որ օրեր առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ մայիսի 12-ին ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու:

Նախորդող հրապարակում` Քառյակը վարչապետին կներկայացնի իր առաջարկը

Քառյակը կառավարությանն է ներկայացրել կուտակայինի մասին առաջարկների փաթեթը