Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կհիմնվի
07/05/2014 16:12

Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կհիմնվի

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է «Հայ բարեգործական ընդհանուր միության» ներկայացուցիչներին՝ Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչապետ Ա. Հարությունյանը կարևորել է այդ նախաձեռնությունը` Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համատեքստում, և ողջունել նախագիծը ֆինանսավորելու ՀԲԸՄ պատրաստակամությունը: Նա հավելել է, որ կառավարությունը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ծրագրի՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչմանը:

Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել անմիջապես ձեռնամուխ լինել կենտրոնի ժամանակավոր շենքի հարմարեցման և վերանորոգման աշխատանքներին, որպեսզի առաջիկա ամիսներին հնարավոր լինի աշակերտների առջև բացել դրա դռները: Քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք հարցեր՝ շենքի ընտրության և աշխատանքների կառավարման հետ կապված:

 

Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կհիմնվի