ՕԵԿ-ը նույնպես դեմ է պարտադիրին. Օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ
08/05/2014 16:55

ՕԵԿ-ը նույնպես դեմ է պարտադիրին. Օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կուտակային կենսաթոշակայինի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց համանուն ընդդիմացիր խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Պատգամավորը կարևորեց, որ կուտակային համակարգը պետք է լինի բացառապես կամավոր սկզբունքով. «Օրենքի ընդունումից հետո այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան կամավոր եղանակով շարունակել իրենց մասնակցությունը համակարգին, այդ ժամանակ դիմում կգրեն և կշարունակեն։ Իսկ եթե չունեն, պետք է հենց օրենքի ընդունման պահից դադարեցվեն պահումները և քաղաքացիներին հետ վերադարձվեն գումարները»։

Հարցին, թե ինչո՞վ է տարբերվելու իրենց օրենքի նախագիծը քառյակի առաջարկներից, Հ. Մարգարյանը հստակեցրեց, որ իրենց առաջարկածն օրենքի նախագիծ է, իսկ գործընկերներինը՝ վեց կետից բաղկացած առաջարկ։

«Նմանությունն այն է, որ բոլորս էլ ցանկանում են բացառել պարտադիրի բաղադրիչը»,- ասաց պատգամավորը:

Ինչո՞ւ ՕԵԿ-ը որոշեց հենց հիմա այդ առաջարկով հանդես գալ հարցին ի պատասխան, Հ. Մարգարյանը նկատեց, որ իրենք նախկինում ևս բարձրաձայնել են այդ խնդիրը, սակայն որևէ կերպ չկարողացավ բացատրել, թե ինչպես է ՕԵԿ-ը, դեմ լինելով օրինագծին, կողմ քվեարկել:
 

ՕԵԿ-ը նույնպես դեմ է պարտադիրին. Օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ