Վարչապետ. Կառավարության ծրագիրը չկատարած անդամի հետ ճանապարհները կբաժանվեն
08/05/2014 11:45

Վարչապետ. Կառավարության ծրագիրը չկատարած անդամի հետ ճանապարհները կբաժանվեն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության հերթական նիստի մեկնարկին նախ շնորհավորեց կառավարության բոլոր անդամներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:

Վարչապետն ասաց, որ կառավարության ծրագրի վրա արդեն աշխատանքներ են տարվում, որը, ըստ Սահմանադրության, Ազգային ժողովին պետք է ներկայացվի քսան օրվա ընթացքում:

«Նոր ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական, փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ: Արդեն քննարկումները սկսվել են, Արմեն Գևորգյանը քննարկման արդյունքների մասին պարբերաբար զեկուցում է: Կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է լինելու ծրագրի կատարման ու արդյունավետության համար»,-ասաց նա:

Հ. Աբրահամյանի խոսքով՝ Կառավարության այն անդամը, որը չի կատարի ծրագիրը և կլինի անպատասխանատու, նրա հետ ճանապարհները կբաժանվեն: 

Վարչապետ. Կառավարության ծրագիրը չկատարած անդամի հետ ճանապարհները կբաժանվեն