Ջոն Հեֆֆերն. Ուորլիքի ելույթի նպատակը նոր դիրոքորոշման մասին հայտնելը չէր
09/05/2014 12:48

Ջոն Հեֆֆերն. Ուորլիքի ելույթի նպատակը նոր դիրոքորոշման մասին հայտնելը չէր

Պարոն Ուորլիքի ելույթում նորից ամրագրվում էին այն սկզբունքները, որոնք արծածվել էին տարինրեի ընթացքում Մինսկի խմբի գործընթացի շրջանակում: Այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերը:

«Նա գտնում է, որ օգտակար կլիներ ևս մեկ անգամ կրկնել այն սկզբունքները, այն 6 կետերը, որոնք Մինսկի խմբի փաստաթղթերում հիշատակվել են, որպեսզի Հայաստանում, Ադրբեջանում դրանք նորից թարմացվեն ու դրանց շուրջ քննարկում անցկացվի»,- ասաց Ջոն Հեֆֆերն՝ ընդգծելով, որ Ջեյմս Ուորլիքի ելույթի նպատակը նոր դիրոքորոշման մասին հայտարարելը չէր:

«Նպատակը խաղաղության համաձայնագրի կետերի վերաբերյալ քննարկում սկսելն էր, որպեսզի բոլոր տարածքների, 2 երկրների ժողովուրդները պատրաստ լինեն այդ պահին, ու խաղաղության համաձայնագիրը կայանա»,- ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Լրագրողներից մեկը Ջ. Հեֆֆերնից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի ԱՄՆ-ն՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելու վերաբերյալ.

«Պարոն Ուորլիքը հստակ նշել էր, որ բոլոր կողմերի դիրքորոշումները գործընթացի համար էական են լինելու: Իսկ կոնկրետ մասնակցությունը պետք է կողմերի միջև բանակցվի, ու կողքից ոչ ոք չի կարող դա պարտադրել»,- պատասխանեց Ջոն Հեֆֆերնը:

Հիշեցնենք, երկու օր առաջ Քարնեգի համալսարանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես էր եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին ելույթով, որը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ:

Նախորդող հրապարակում՝ Ուորլիքը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների մասին
 

Ջոն Հեֆֆերն. Ուորլիքի ելույթի նպատակը նոր դիրոքորոշման մասին հայտնելը չէր