Կոնստանտին Օրբելյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 11-ին
09/05/2014 12:22

Կոնստանտին Օրբելյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 11-ին

Կառավարությունում կայացել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ  ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:

Նիստում որոշվել է, որ կոմպոզիտորի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին՝ ժամը 12:00-14:00-ը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, հուղարկավորությունը` նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում:

Հիշեցնենք, որ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը մահացել է 2014 թ. ապրիլի 24-ին՝ ԱՄՆ-ում: Նա 86 տարեկան էր: 

Կոնստանտին Օրբելյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 11-ին