Սեյրան Օհանյան. Գալիք սերունդը մեզանից ավելի լավ է պաշտպանելու հայրենիքը
09/05/2014 14:35

Սեյրան Օհանյան. Գալիք սերունդը մեզանից ավելի լավ է պաշտպանելու հայրենիքը

«Վետերաններին հասանելիք օգնությունները հատկացվում են` որոշված Հայաստանի Հանրապետության կողմից: Մենք պարզապես պետք է ավելի ուշադիր լինենք վետերանների նկատմամբ»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մենք պարտավոր ենք մեր պապերին, մեր ծնողներին, մեր վետերաններին հարգանքի տուրք մատուցել, եթե նրանք չլինեին, ապա չէր լինի երկարատև խաղաղությունը` 2-րդ աշխարհամարտից հետո, եթե նրանք չլինեին, ապա մենք չէինք դաստիարակվի այն ոգով, այն սխրագործություններով, որոնք կատարել են նրանք»,- ասաց նախարարը:

Այն, ինչ նրանք կատարել են այսօրվա երկարատև խաղաղության համար, Սեյրան Օհանյանի գնահատմամբ, այդ գործունեությունն իր արտացոլումն է ստացել նաև մեր սերնդի գործունեության մեջ:

«Մենք կարողացել ենք արցախյան ազատամարտում հաղթանակ տանել: Ես համոզված եմ, որ գալիք սերունդը մեզանից ավելի լավ է պաշտպանելու մեր հայրենիքը, անձնուրաց է լինելու և ավելի նվիրված է լինելու հայրենիքին, ոչ միայն ռազմական դաշտում, այլ` ամեն ինչ անելու է, որ ռազմական դաշտին չհասնի, խելացի անվտանգության համակարգի ստեղծմամբ, տնտեսության զարգացման ուղղությամբ»,- ասաց Ս. Օհանյանը:
 

Սեյրան Օհանյան. Գալիք սերունդը մեզանից ավելի լավ է պաշտպանելու հայրենիքը