Վթար՝ հրդեհի բռնկումով. Տուժածներ չկան
10/05/2014 09:55

Վթար՝ հրդեհի բռնկումով. Տուժածներ չկան

Մայիսի 10-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնութունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻն լրատվական բաժնից:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի և «Օպել Վեկտրա» մակնիշի (վարորդ՝ Ռ. Գ.) ավտոմեքենաները, ինչից վերջինիս ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.25-ին, մարվել՝ 05.32-ին: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: 

Վթար՝ հրդեհի բռնկումով. Տուժածներ չկան