.jpg)
Շվեյցարական ռեստորանում տուգանում են մինչև վերջ չկերած ուտելիքի համար
Շվեյցարական «Patrizietta» ռեստորանի այցելուները պարտավոր են բավականի խոշոր տուգանք վճարել ռեստորանին, եթե իրենց ափսեների մեջ թողնեն ուտելիքի մնացորդներ: Այս մասին գրում է The Local-ը:
Ռեստորանում կա հատուկ մենյու, որը կոչվում է «Կեր, որքան կարող ես», այն արժե 12 ֆրանկ: Եթե այցելուն այս մենյուից որևէ բան պատվիրի ու չուտի մինչև վերջ, ապա ստիպված կլինի վճարել լրացուցիչ 5 ֆրանկ:
Նշվում է նաև, որ սա ուտելիք խնայելու ընդունված պրակտիկա է ԱՄՆ-ում Եվրապայում: