Օլանդ. Ֆրանսիան ամեն ինչ կանի ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման համար
12/05/2014 14:10

Օլանդ. Ֆրանսիան ամեն ինչ կանի ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման համար

Բաքվում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իր երկիրը ամեն ինչ կանի ղարաբաղյան հարցի խաղաղ լուծումներ գտնելու համար:

Regnum գործակալության փոխանցմամբ՝ Օլանդը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը այս պահին բավականին լարված է մնում:

Նրա խոսքով՝ կան տասնյակ հազարավոր զոհեր, իսկ վերջին շրջանում տեղի են ունեցել որոշ միջադեպեր:

Օլանդը նշել է, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, ամեն ինչ կանի, որպեսզի գտնվի խաղաղ լուծում, ինչը թույլ կտա Ադրբեջանին և Հայաստանին խաղաղ կերպով կարգավորել հակամարտությունը: Նրա խոսքով՝ դա բխում է երկու երկրների շահերից:

Այսօր Ֆրանսիայի նախագահը ժամանելու է Հայաստան:

 

Օլանդ. Ֆրանսիան ամեն ինչ կանի ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման համար