ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց. ԲՀԿ-ից արդեն մանդատից հրաժարվելու դիմում կա
12/05/2014 12:11

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց. ԲՀԿ-ից արդեն մանդատից հրաժարվելու դիմում կա

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը` ՀՀ կառավարության առաջարկությամբ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախ հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը խորհրդարան է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում: ԱԺ նախագահն ասաց, որ եթե 15 օրվա ընթացքում նա չփոշմանի և հետ չվերցնի դիմումը, ապա նրա դիմումը կընդունվի:

Բացի այդ` Գալուստ Սահակյանն հայտարարեց նաև, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Վահրամ Բաղդասարյանը, քարտուղար` Գագիկ Մելիքյանը:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կուտակային կենսաթոշակների մասին օրինագծում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: 

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց. ԲՀԿ-ից արդեն մանդատից հրաժարվելու դիմում կա