.jpg)
Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը հիվանդանոցում է
Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը այս պահին գտնվում է Երևանի երկրորդ հիվանդանոցում: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին հիվանդանոցի ընդունարանից:
Աշխատակիցը հայտնեց, որ Գ. Սաֆարյանին քիչ առաջ են ընդունել, նա ռենտգեն հետազոտություն է անցել և որևէ կոտրվածք նրա մոտ չի հայտնաբերվել, արյունազեղումներ ևս չկան:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են նրան հիվանդանոց բերել, աշխատակիցը պատասխանեց, որ առայժմ չգիտի և նրան դեռևս հետազոտում են, սակայն նա հիվանդանոցի ստացիոնարում չի տեղափոխվել:
Հիշեցնենք, որ այսօր Մաշտոցի պուրակի տարածքից ՀՀ ոստիկանություն բերման էին ենթարկվել 7 մարդ, որոնցից միայն Գևորգ Սաֆարյանի մասով բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նրանք պայքարում էին Ֆրանսիայի նախագահի այցի կապակցությամբ Երևանի Մաշտոցի պուրակը Միսաք Մանուշյանի անունով անվանափոխելու դեմ։
Նախորդող հրապարակում՝ Մաշտոցի պուրակից բերման է ենթարկվել 7 մարդ
«Մաշտոցի պուրակում ոստիկանները ձերբակալել է մի քանի քաղաքացու»