Ս. Սարգսյանը և Ֆ. Օլանդը մասնակցել են Մ. Մանուշյանի անվան պուրակի բացմանը
13/05/2014 14:30

Ս. Սարգսյանը և Ֆ. Օլանդը մասնակցել են Մ. Մանուշյանի անվան պուրակի բացմանը

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան պետական այցի շրջանակներում այսօր նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մասնակցել են բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ Երևան քաղաքում անվանակոչված պուրակի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից:

Երկու երկրների նախագահները շնորհակալություն են հայտնել միջոցառման կազմակերպիչներին և երևանցիներին՝ արարողությանը մասնակցելու և Միսաք Մանուշյանի հիշատակը հարգելու համար:

 

Ս. Սարգսյանը և Ֆ. Օլանդը մասնակցել են Մ. Մանուշյանի անվան պուրակի բացմանը