Նախագահ. ՀՀ-ում գործող 80 ֆրանսիական ընկերություններին կավելանա «Կարֆուրը»
13/05/2014 12:48

Նախագահ. ՀՀ-ում գործող 80 ֆրանսիական ընկերություններին կավելանա «Կարֆուրը»

Հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները հասել են առանձնաշնորհյալ մակարդակի: Այս մասին այսօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի շուրջ 35 քաղաքների ու շրջանների միջև հաստատվել է սերտ համագործակցություն.

«Այսօր ևս ստորագրվում է 7 պայմանագիր՝ միտված մեր տնտեսական կապերի ամրապնդմանը: Այս օրերի ընթացքում տեղի են ունեցել կառուցողական քննարկումներ, որոնց ընթացքում մենք անդրադարձել ենք կարևորագույն խնդիրների»,- ասաց Նախագահը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի կողմից ավելի քան 1 մլրդ դոլարի հասնող ներդրումներ են կատարվել Հայաստանում.

«Հայաստանում գործող մոտ 80 ֆրանսիական ընկերությունների ցանկը կհամալրվի նաև ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցով»,- ասաց Սերժ Սարգսյանը:
 

Նախագահ. ՀՀ-ում գործող 80 ֆրանսիական ընկերություններին կավելանա «Կարֆուրը»