Արցախի վիճակագրական ծառայության աշխատակիցները պարգևատրվել են
15/05/2014 13:00

Արցախի վիճակագրական ծառայության աշխատակիցները պարգևատրվել են

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության մի խումբ աշխատակիցների` կառույցի ղեկավար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Վիճակագրական ծառայության հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը շնորհավորել և պետական պարգևներ ու արժեքավոր նվերներ է հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների:

Հանդիպմանը քննարկվել են նաև գերատեսչության գործունեության հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է վիճակագրական ծառայության դերը մեր հանրապետության կյանքում` ընդգծելով, որ սոցիալ-տնտեսական վիճակի անաչառ և ճշգրիտ ներկայացումն ու վերլուծությունը մեծապես կախված է այս կառույցի աշխատանքից:

Լեռնային Ղարաբաղի վիճակագրական համակարգի կազմավորման 90-ամյակի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր պարգևատրելու մասին:

Համաձայն հրամանագրի` երկարամյա անբասիր աշխատանքի համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են.

Սուսաննա Հարությունյանը ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ

Արթուր Սարգսյանը ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության
աշխատակազմի Հադրութի շրջանային բաժնի պետ։

Լեռնային Ղարաբաղի վիճակագրական համակարգի կազմավորման 90-ամյակի կապակցությամբ Նախագահը ստորագրել է նաև կարգադրություն արժեքավոր նվերներ հանձնելու մասին:
 

Արցախի վիճակագրական ծառայության աշխատակիցները պարգևատրվել են