Կառավարությունը հետին միտք ունի. Թևան Պողոսյանը` կուտակայինի մասին
16/05/2014 12:10

Կառավարությունը հետին միտք ունի. Թևան Պողոսյանը` կուտակայինի մասին

Ողջունելի է, որ պարտադիրը վերացվում է, բայց ցավն այն է, որ դրանից հետո պետք է աշխատողը դիմում գրի, որ նրանից գումար չպահվի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

«Իրականում, սակայն, ամեն ինչ պիտի լինի հակառակը: Կառավարությունը հետին միտք ունի, քանի որ մարդիկ կամ կհոգնեն դիմում գրելուց, կամ նրանց թույլ չեն տա դա անել, ու դեկտեմբերին կառավարությունը հանգիստ կասի, թե տեսեք, բնակչության մեծ հատվածը կողմ է կուտակայինին»,- ասաց պատգամավորը:

Լրամշակված տարբերակը, Թ. Պողոսյանի կարծիքով, հարցին կիսատ լուծում տալու ձև է. «Այս ամենն արվեց, որպեսզի քաղաքացիական շարժումը թուլանա: Իսկ հին համակարգն մնալ չէր կարող, քանի այն չի կարող լուծել ապագայի խնդիրները»:

Նախորդող հրապարակում` «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխությունն ընդունվեց


 

Կառավարությունը հետին միտք ունի. Թևան Պողոսյանը` կուտակայինի մասին