ՀՀ-ն ՄՄ անդամ չէ, չի կարող հստակեցնել ԵՄ-ի հետ համագործակցության ոլորտները
16/05/2014 13:00

ՀՀ-ն ՄՄ անդամ չէ, չի կարող հստակեցնել ԵՄ-ի հետ համագործակցության ոլորտները

Քանի դեռ Հայաստանը Մաքսային միության անդամ չէ, չի կարող հստակեցնել Եվրամիության հետ համագործակցության ոլորտները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով Հայաստանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը, թե ԵՄ-ն կարող է Հայաստանի հետ ասոցացման նոր մոդել առաջ քաշել, նման կարծիք հայտնեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

«Մենք հայտարարել ենք, որ այն ոլորտներում, որոնք չեն հակասում ՄՄ-ին, մենք պատրատս ենք համագործակցել: Խնդիրն այն է, որ Հայաստանը դեռ ՄՄ անդամ չէ և չի կարող հստակեցնել, թե որ ոլորտներում կարող է համագործակցել ԵՄ-ի հետ»,- հստակեցրեց դեսպանը:

Պատասխանելով հարցին, թե եթե Հայաստանը չմիանա ՄՄ-ին, կկարողանա՞ շարունակել բանակցությունները ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի շուրջ, դիվանագետը համոզվածություն հայտնեց, որ ՄՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է խորը վերլուծությունից հետո:

«Այս կամ այն կառույցին միանալու որոշումն ինքնանպատակ չէ: Այն պետք է ծառայի երկրի զարգացմանը և բնակիչների բարեկեցությանը»,- ասաց Զդիսլավ Ռաչինսկին` ներկայացնելով վիճակագրություն, ըստ որի, Լեհաստանի ՀՆԱ-ի աճը Եվրամիությանը 10 տարի անդամակցումից սկսած երկու տոկոս է կազմել. «Ցանկանում եմ, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի ՀՆԱ-ի աճը երկուսուկես անգամ ավելանա»:
 

ՀՀ-ն ՄՄ անդամ չէ, չի կարող հստակեցնել ԵՄ-ի հետ համագործակցության ոլորտները