.jpg)
Փլվածք՝ Լարսի հատվածում. Հողազանգվածի տակ մեքենաներ են մնացել
Այսօր` ժամը 12.26-ին Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Նախնական տվյալներով Լարսի հատվածում տեղի է ունեցել փլվածք և հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Վթարի հետևանքով վնասվել է նաև գազատար խողովակը:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որ գազամատակարարումը կդադարեցվի մայիսի 17-ին՝ ժամը 10.30-ից:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: