.jpg)
Արմեն Ղուլարյանը նշանակվել է քաղաքաշինության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվական բաժնից:
Նախորդող հրապարակում՝ Տավուշի մարզպետը պաշտոնից ազատվեց