.jpg)
Ինչո՞ւ եք կրքերն անընդհատ լարում. Արծվիկ Մինասյանը` Արթուր Ջավադյանին
«Ինչո՞ւ եք կրքերն անընդհատ լարում, ինչո՞ւ եք անընդհատ այս ամբիոնից ասում, որ պարտադիր կուտակայինը գործելու է»,- ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածության քննարկման ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Չի կարելի անընդհատ լարվածություն պահել այս ամբիոնում և հասարակության մեջ: Չի կարելի չէ՞ նույն բանը այս ամբիոնից այդքան ասել»,- վրդովված ասաց Ա. Մինասյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանը, ի պատասխան ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, ասել էր, որ պետք է այնպես անել, որ պարտադիրի օրենքի «դիզայնը» համապատասխանի ՍԴ որոշմանը: «Առանց այդ պարտադիր բաղադրիչի այդ օրենքի շարժիչ ուժը կորում է»,- ասել էր ԿԲ նախագահի թեկնածուն:
Նախորդող հրապարակում` Արթուր Ջավադյան. Պետք է պարտադիրի դիզայնը համապատասխանի ՍԴ որոշմանը