.jpg)
«Վերնիսաժի» կրակոցներից տուժած երեք վիրավորների վիճակը կայուն ծանր է
Մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ հնչած կրակոցների հետևանքով վիրավորված 5 մարդկանց առողջական վիճակը կայուն է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Առաջին Համալսարանական հիվանդանոցի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Հարությունյանը.
«30-ամյա Հարությունյան Նորայրի ու 64-ամյա Բադալյան Ալբինանայի վիճակը բավարար է: Իսկ Հովհաննիսյան Վալերիի, 72-ամյա Հայրապետյան Մնացականի ու 30-ամյա Սուքիասյան Մյասնիկի վիճակը ծանր կայուն է»,- ասաց Ալեսանդրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով վիրավորվել էր 5 մարդ: Արդեն այսօր կրակոցները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոռ Ա.-ն, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:
Նախորդող հրապարակում՝ Պարզվել է «Վերնիսաժում» կրակոցների հետևանքով տուժածների ինքնությունը
Վերնիսաժի մոտ կրակոցների «հեղինակը» ներկայացել է ոստիկանություն