Հովիկ Աբրահամյանը` հայ-թուրքական արձանագրությունների մասին
20/05/2014 17:09

Հովիկ Աբրահամյանը` հայ-թուրքական արձանագրությունների մասին

ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հայ-թուրքական արձանագրությունների մասին հարց ուղղեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` նկատելով, որ Կառավարության ծրագրում ոչ մի խոսք չկա արձանագրությունների վերաբերյալ:

Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ արձանագրությունները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների շրջանակում է:

«Ես համոզված եմ, որ արձանագրությունների ստորագրումը ճիշտ էր այն առումով, մենք ակնկալում էինք Թուրքիայի Մեծ ժողովի կողմից արձանագրությունների վավերացում, ինչը հնարավորություն կտար Հայաստանին միանգանից դուրս գալ Եվրոպա»,- ասաց Հ. Աբրահամյանը:

Պատմությունը, շարունակեց խոսքը վարչապետը, ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ պետք է միշտ զգույշ և զգոն լինել.
«Կարծես թե այս առումով մեր ակնկալիքները դեռ չեն ավարտվել, մենք հույս ունենք և ես համոզված եմ, որ ապագայում, եթե արձանագրությունները չվավերացվեն Թուրքիայի կողմից, ապա ՀՀ Նախագահը որոշում կկայացնի»:
 

Հովիկ Աբրահամյանը` հայ-թուրքական արձանագրությունների մասին