.jpg)
«Պետք է եվրասիականին չվնասող եվրաինտեգրման «ճանապարհային քարտեզ» մշակել»
Հայաստանը շարունակելու է Եվրամիության հետ հարաբերություններն ամրապնդել: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, պատասխանելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի` ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցին, ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հարկավոր է, վարչապետի խոսքով, եվրասիական ինտեգրման հետ հակասություններ չունեցող եվրաինտեգրման «ճանապարհային քարտեզ» մշակել:
«Մենք փորձելու ենք շարունակել «և, և» քաղաքականությունը. Համագործակցելու ենք և՛ Մաքսային միության հետ, որը բխում է մեր տնտեսական շահերից, և՛ եվրաինտեգրման հարցերում լինելու ենք շատ ակտիվ, քանի որ եվրապական արժեքները և առհասարակ եվրաինտեգրումը բխում է մեր ուղղությունից, մեր ժողովրդի շահերից»,- ասաց Հ. Աբրահամյանը: