.jpg)
«Կառավարության նոր ծրագրի դրույթները բարի ցանկություններ են հիշեցնում»
Չեմ կարծում, որ նոր կառավարության ձևավորմամբ մենք կստանանք նոր տնտեսություն ու տնտեսական զարգացումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն՝ անդրադառնալով կառավարության նոր ծրագրին:
«Կառավարության նոր ծրագրի դրույթներն ավելի շատ բարի ցանկություններ են հիշեցնում: Սրա հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում դադարել է գործել հակակշիռների և զսպումերի համակարգը»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այսօր մեր երկրում գրեթե բացակայում են այն մարդիկ, ովքեր կարող են ազդել կառավարության գործունեության վրա:
«Նախորդ կառավարությունը ստիպված էր մի բան անել, քանի որ կային և՛ ներքաղաքական, և՛ համաշխարհային ճգնաժամները: Արդյունքում իրականացվեցին որոշակի բարեփոխումներ: Իսկ հիմա չկան կառավարությանը համակարգային փոփոխությունների դրդող գործոնները: Բնական է, որ ծրագիրը պետք է նման լինի դեկլարացիայի»,- ասաց Սերգեյ Մինասյանը: