Նախագահը շնորհավորել է Ազնավուրին. Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք
22/05/2014 11:00

Նախագահը շնորհավորել է Ազնավուրին. Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավերական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ.

«Սիրելի՛ Շառլ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեծ արվեստագետ եք, մեծ հայ և մեծ մարդ: Յուրաքանչյուր հանդիպումը Ձեզ հետ մեզ համար տոն է: Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք և վայելում ենք Ձեր ներկայությունը, Ձեր երգն ու խոսքը:

Խորապես տպավորված եմ Երևանում կայացած Ձեր հոբելյանական մեծաշուք համերգից:

Կրկին շնորհավորելով փառավոր հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ՝ աշխարհի ամենահռչակավոր հային, առողջություն, նորանոր հաջողություններ ստեղծագործական կյանքում և հասարակական ու քաղաքական գործունեության մեջ»,-ասված է Նախագահի ուղերձում:

Այս մասին հաղորդում են Նախագահի մամուլի գրասենյակից: 

Նախագահը շնորհավորել է Ազնավուրին. Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք