.jpg)
Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ. Նախարար
Մամիկոն Խոջոյանը մշտապես գտնվել է բժիշկների հսկողության տակ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Առողջապահության նախարարը նաև վստահեցրեց, որ հատկապես վերջին 3 շաբաթվա ընթացքում Մ. Խոջոյանին 3 անգամ այցելել է բժշկական խումբ, որի կազմում եղել է նյարդաբան, թերապևտ, վիրաբույժ, սակայն Խոջոյանին հիվանդանոց չեն տեղափոխել, որովհետև հարազատները դեմ են եղել:
Արմեն Մուրադյանը անդրադարձավ նաև Մամիկոն Խոջոյանի մահվան հնարավոր պատճառին, մասնավորապես` վարկածին, որ նրան Ադրբեջանում թունավոր նյութեր են ներարկել, նախարարն ասաց, որ պետք է սպասել մինչև իրավապահները կհարպարկեն դիահերձման արդյունքները:
Հիշեցնենք, որ մայիսին 20-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղում մահացել է մարտի 4-ին Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած 77-ամյա ծերունի Մամիկոն Խոջոյանը: Գերությունից հետո նրա մարմնի վրա հայտնաբերվել են խոշտանգումների բազմաթիվ հետքեր:
Մամիկոն Խոջոյանի մարմինը նախօրեին Երևանից տեղափոխել են Վերին Կարմիրաղբյուր, որտեղ կազմակերպվելու է թաղման արարղությունը:
Նախորդող հրապարակում՝ Մամիկոն Խոջոյանի դիահերձումն ավարտվել է. Նրա դին տեղափոխում են գյուղ