«Վերնիսաժի» մոտ վիրավորվածներից երեքին տեղափոխել են պալատ
22/05/2014 13:56

«Վերնիսաժի» մոտ վիրավորվածներից երեքին տեղափոխել են պալատ

Մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ հնչած կրակոցների հետևանքով վիրավորված 5 մարդկանցից երեքին նախօրեին տեղափոխել են պալատ: Այս մասին  Aysor.am-ի հետ զրույցում ասաց Առաջին Համալսարանական հիվանդանոցի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Հարությունյանը.

«Հարությունյան Նորայրին, Բադալյան Ալբինանային և Հայրապետյան Մնացականին տեղափոխել ենք պալատ: Նրանց վիճակը գնահատվում է կայուն բավարար: Իսկ Հովհաննիսյան Վալերին և Սուքիասյան Մյասնիկը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց Ալեսանդրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով վիրավորվել էր 5 մարդ: Կրակոցները կատարելու կասկածանքով նախօրեին կալանավորվել է Գոռ Առաքելյանը, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

Նախորդող հրապարակումներ՝ Յուվեցի Կարոյի փեսային մեղադրանք է առաջադրվել

«Վերնիսաժի» կրակոցներից տուժած երեք վիրավորների վիճակը կայուն ծանր է

 

«Վերնիսաժի» մոտ վիրավորվածներից երեքին տեղափոխել են պալատ