.jpg)
Ա. Բաղադասարյանը, հնարավոր է, առաջադրվի նախագահի պաշտոնի համար. Բիշարյան
Հնարավոր է, որ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն առաջադրվի 2018-ի նախագահական ընտրություններին, սակայն դա չի նշանակում, որ նա արդեն պատրաստվում է ընտրություններին: Aysor.am-ի հետ զրույցում ասաց նույն խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Նա հերքեց մամուլի այն հրապարակումը, թե ՕԵԿ առաջնորդն իր կուսակիցների մոտ հայտարարել է` 2018 թվականին իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀ նախագահի պաշտոնի համար:
«Մենք ասել ենք, որ հնարավոր է՝ նախագահական ընտրություններին առաջադրվի, սակայն այսօր այդ մասին խոսել, դեռ վաղ է»,- ասաց Բիշարյանը:
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ Ա. Բաղադասրյանն իր կուսակիցներին հայտարարել է, որ ինքն արդեն Մոսկվայից ՀՀ նախագահ դառնալու «դաբրո» ունի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի դեմքերով: