«Կոշում» 46-ամյա դատապարտյալ է մահացել. Նա գանգուղեղային վնասվածք է ունեցել
23/05/2014 12:27

«Կոշում» 46-ամյա դատապարտյալ է մահացել. Նա գանգուղեղային վնասվածք է ունեցել

Մայիսի 19-ին «Կոշ» ՔԿՀ-ում մահացել է 46-ամյա դատապարտյալ Արտավազդ Գոհարյանը: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը:

«Դեպքի առիթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որն էլ կպարզի տեղի ունեցածի պատճառները»,- ասաց Գոռ Ղլեչյանը:

Նշենք, որ «Ժողովրդի» հետ զրույցում «Աշտարակ» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, ուր և տեղափոխվել էր  դատապարտյալը, ասել էր, որ Արտավազդ Գոհարյանը մահացել է գանգուղեղային լուրջ վնասվածքից:
 

«Կոշում» 46-ամյա դատապարտյալ է մահացել. Նա գանգուղեղային վնասվածք է ունեցել