Պատահար՝ Լոռիում. Վարորդը տեղում մահացել է
23/05/2014 10:56

Պատահար՝ Լոռիում. Վարորդը տեղում մահացել է

Երեկ՝ ժամը 21.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բազում գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածում` Բազում գյուղի մոտակայքում (1-ին կմ), «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր ընկել գետակը, ինչից ուղևոր` 1985 թ. ծնված Տ. Ք.-ն տեղում մահացել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Շ.-ն տեղափոխվել է Վանաձորի ԲԿ:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է: Այս մասին հայտնում են ԱԻն լրատվական կենտրոնից:

Հրշեջ-փրկարարները դին հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: 

Պատահար՝ Լոռիում. Վարորդը տեղում մահացել է