ԼՂՀ ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդի գնդակից փոխգնդապետ է զոհվել
26/05/2014 16:50

ԼՂՀ ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդի գնդակից փոխգնդապետ է զոհվել

Նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փոխգնդապետ Գարիկ Էդիսոնի Բալայանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Նախորդող հրապարակում՝ Աղբյուր. Հակառակորդի գնդակից ՊԲ փոխգնդապետ է զոհվել