ՀՀ արդարադատության նախարար. Հայը դեռ չի կորցրել իր ազատատենչ ոգին
28/05/2014 13:08

ՀՀ արդարադատության նախարար. Հայը դեռ չի կորցրել իր ազատատենչ ոգին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Գրեթե մեկ դար առաջ այս օրը մեր պապերը հերոսական մաքառումների և արյան գնով վերընձյուղեցին մեր Հայրենիքի ու ժողովրդի ապրելու, արարելու կամքն ու իրավունքը: Այս հերոսապատումը ոսկե տառերով սրբագրեց հայոց պատմության ցավոտ էջերն ու ուղենշեց սեփական հայրենիքում անկախ ապրելու վճռականությունը:

Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը ցուց տվեցին, որ հայը դեռ չի կորցրել իր պապերից ժառանգած ազատատենչ ոգին, որը փոխանցվում է սերնդեսերունդ: Պատահական չէ, որ մայիսյան հերոսամարտերը նոր էջ բացեցին հերոս զավակների համար՝ իրենց հայրերի օրինակով սխրագործելու մեր պատմության վերջին պանթեոնը՝ Արցախյան հերոսամարտը:

Փառք մեր հերոսներին, շնորհավոր տոնդ, Հայաստան ...»:

ՀՀ արդարադատության նախարար. Հայը դեռ չի կորցրել իր ազատատենչ ոգին