.jpg)
Նախագահի գլխավորությամբ` երկրի ղեկավար կազմը Սարդարապատում է
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն այս պահին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում են` մասնակցելու Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:
Հուշահամալիր են այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նախարարներ և պատգամավորներ, ինչպես նաև` զինվորականներ ու հասարակ քաղաքացիներ։
ՀՀ Նախագահը, պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, ծաղկեպսակ դրեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: