Դատապարտյալը կախվելու միջոցով ինքնասպան է եղել
30/05/2014 11:32

Դատապարտյալը կախվելու միջոցով ինքնասպան է եղել

Այսօր առավոտյան ժամը 9.10-ի սահմաններում Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է 1954 թ. ծնված դատապարտյալ Սերյոժա Խաչիկի Մխիթարյանի դին՝ կախված վիճակում:

ՀՀ ԱՆ ՔԿՀ լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն եղել:

Լրատվական բաժնի աշխատակցի խոսքով՝ նա իր պատիժը կրում էր 2006 թ., դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի հատկանիշներով, 2013 թ. համաներմամբ պատիժը 6 ամսով կրճատվել էր:

Հարցին՝ արդյոք նախկինում նա որևէ բողոք, դժգոհություն արտահայտե՞լ է, նա պատասխանեց, որ որևէ նման տեղեկություն չունեն, բայց դատապարտյալը լուրջ հիվանդությամբ է տառապել:

Դատապարտյալը կախվելու միջոցով ինքնասպան է եղել