Վթար՝ Աշտարակ-Էջմիածին ճանապարհին. Մեքենաներից մեկի ուղևորը մահացել է
31/05/2014 11:59

Վթար՝ Աշտարակ-Էջմիածին ճանապարհին. Մեքենաներից մեկի ուղևորը մահացել է

Նախօրեին` ժամը 23.50-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ - Էջմիածին հատվածում` գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծռայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել միջպետական Մ-3 ավտոճանապարհի Էջմիածին - Աշտարակ հատվածում` «Դվին» ռեստորանի մոտակայքում. կան տուժածներ: Բախվել են «Մերսեդես» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաները և հայտնվել հարակից դաշտում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1984 թ. ծնված Ա. Մ.ն և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1979 թ. ծնված Փ. Ս.-ն, 1988 թ. ծնված Ա. Կ.-ն ու 1974 թ. ծնված Է. Ա.-ն տեղափոխվել են Էջմիածնի ԲԿ, որտեղ Է. Ա.-ն մահացել է, իսկ Ա. Մ.-ն տեղափոխվել է Էրեբունի ԲԿ:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բժիշկները Ա.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար: 

 

 

Վթար՝ Աշտարակ-Էջմիածին ճանապարհին. Մեքենաներից մեկի ուղևորը մահացել է