Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց
31/05/2014 13:34

Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է և նրանք հետ են շպրտվել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը տվել է առնվազն 2 զոհ և 1 վիրավոր:

Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Զոհվել է 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: 

Նախորդող հրապարակում՝ Արցախում տեղի ունեցավ հերոս զինվորի վերջին հրաժեշտի արարողությունը

Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց