Սերժ Սարգսյանը մասնակցել է Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը
31/05/2014 12:53

Սերժ Սարգսյանը մասնակցել է Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիր քաղաքում ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Արմավիրի մարզկենտրոնում գտնվող միակ բազիլիկ այդ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2012թ.՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ: Այն կառուցվել է ճարտարապետ Միքայել Մկրտչյանի նախագծով, բարերար Կարեն Մկրտչյանի հովանավորությամբ: 

Սերժ Սարգսյանը մասնակցել է Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը