.jpg)
Ս. Օհանյանն այցելել է հոսպիտալ ու պարգևատրել դիվերսիան հետ մղած զինվորներին
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց հոսպիտալ և հանդիպում ունեցավ մայիսի 28-ին տեղի ունեցած դիվերսիան հետմղած զինծառայողների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի Facebook-ի էջից:

«Նախարարը լսեց նրանց, քաջալերեց և հանդիպման ավարտին նրանց պարգևատրեց գերատեսչական մեդալներով»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:




Հիշեցնենք, որ նախորդ գիշեր հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն փորձն էր արել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:
Նախորդող հրապարակում՝ Դիվերսիայի հետևանքով վիրավորված 4 զինվորներից երկուսի վիճակը կայուն ծանր է