Լրագրողներ vs Շմայս. Էթիկայի հանձնաժողովը բավարարեց լրագրողների պահանջը
02/06/2014 12:50

Լրագրողներ vs Շմայս. Էթիկայի հանձնաժողովը բավարարեց լրագրողների պահանջը

Այսօր Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նիստում հրապարակվել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի վերաբերյալ որոշումը, ըստ որի` պատգամավորը խախտել է պատգամավորական էթիկայի նորմերը` վիրավորելով լրագրողներին:

Հիշեցնենք` Շմայսի հարցը հայտնվել էր Էթիկայի հանձնաժողովի օրակարգում այն բանի համար, որ նա նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին ԱԺ դահլիճում հայ-ռուսական համաձայնագրերի վավերացման ժամանակ վիրավորել էր դահլիճում ակցիա իրականացրած լրագրողներին` ասելով. «Սրանց ստեղից ս… արեք»:

Լրագրողներ Գրիշա Բալասանյանը, Աննա Եղիազարյանը, Սարգիս Խանդանյանը և Հակոբ Կարապետյանը դիմել էին Էթիկայի հանձնաժողով` պահանջելով ճանաչել Մովսիսյանի կողմից պատգամավորի վարքագծի կանոնների խախտման փաստը:

Լրագրողներ vs Շմայս. Էթիկայի հանձնաժողովը բավարարեց լրագրողների պահանջը