Թուրքագետ. Մոսկվան ու Անկարան այս տարածաշրջանում միշտ մրցակիցներ են լինելու
02/06/2014 16:15

Թուրքագետ. Մոսկվան ու Անկարան այս տարածաշրջանում միշտ մրցակիցներ են լինելու

Որքան Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները շատանում են, այնքան Թուրքիան ավելի է փորձում իր դիրքերն ամրապնդել Ռուսաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը.

«Թեև գնալով խորանում են ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները, սակայն Մոսկվան ու Անկարան հասկանում են՝ իրենք առհավետ այս տարածաշրջանում մրցակիցներ են լինելու»,- ասաց թուրքագետը միաժամանակ ընդգծելով, որ մենք պետք է զգույշ լինենք, որ այդ համագործակցությունը չվերափոխվի հակահայկական քայլի:

«Ռազմավարական գործընկերն այն խաղացողն է, որն ունի գործընկերոջը անհամաձայնություն հայտնելու հնարավորություն որևէ քայլի նկատմամբ: Այսինքն՝ ՀՀ-ն պետք է ավելի ուղղամիտ կերպով խոսի ռուս գործընկերոջ հետ և սեղանին դնի բոլոր քայլերը»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Ինչ վերաբերվում է Արցախի հարցին՝ թուրքագետի կարծիքով՝ Ռուսաստանին այս հարցում ձեռնտու է «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» իրավիճակը.

«Ռուսաստանը կփորձի դրանից հնարավորինս շատ դիվիդենտներ շահել»,- ամփոփեց Արտակ Շաքարյանը:
 

Թուրքագետ. Մոսկվան ու Անկարան այս տարածաշրջանում միշտ մրցակիցներ են լինելու