ԲՀԿ-ն փորձում է բոլորին մատների վրա ֆռռացնել. Քաղաքագետ
03/06/2014 19:14

ԲՀԿ-ն փորձում է բոլորին մատների վրա ֆռռացնել. Քաղաքագետ

ՀՀԿ-ն փորձում է իր քաղաքական գիծը պահպանել, որի շուրջ համախմբվել են մյուս կուսակցությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառանալով ներքաղաքական զարգացումներին՝ նշեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն փորձում է ամեն կերպ թելադրել իր կամքն ու մոտեցումները ներքաղաքական դաշտում և ասել, որ այս երկրի ավանգարդը պետք է լինի Հանրապետական կուսկացությունը: 

Ինչ վարաբեբում է նոր կառավարության ձևավորմանը, քաղաքագետի կարծիքով դա ինտեգրացիոն գործընթացների ներքին մի տարր է, որը խոսում է պարտադրանքի մասին: Անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ քաղաքագետը հստակեցրեց, որ սա նոր երևույթ չէ: «Հայաստանում շատ է խոսվում հատկապես այն մասին, թե ներքաղաքական պայքար գոյություն ունի, որին թևեր են տալիս: Կյանքը ցույց է տվել, որ նման բան չկա: Տոտալիտար մի համակարգ է՝ հանրապետական, որի շուրջ ինչ-որ ուժեր փորձում են բախվել և ներիշխանական բևեռ ստեղծել, և այդ բևեռով ազդել ներքաղաքական ու արտաքին քաղաքական գործընթացների վրա: Իրականում, սակայն, դա գոյություն չունի և չի ստացվում: Չի էլ կարող ստացվել, քանի որ սա օլիգարխիկ համակարգ է, կապիտալի իշխանություն, որտեղ բևեռներ ստեծելը պարզապես անհնար է: Ես միշտ ասել եմ, որ Ծառուկյանի կուսակցությունը տարիներ շարունակ արհեստական ու վարպետորեն օգտագործվել է ռեժիմի կողմից, որպեսզի ներսից քայքայվի ամբողջ քաղաքական դաշտը: ԲՀԿ-ն բոլոր կուսակցություններին քաշեց իր կողմը»,- ասաց Սարգսյանը:

Քաղաքագետի համոզմամբ՝ շինծու են հատկապես ԲՀԿ-ի հայտարարությունները: «Եթե ինչ-որ մեկն իշխանություն ունենար, անկասկած չեր ցանկանա նաև, որ իր ընկերն իր դեմ աշխատեր: Շատ լավ գիտենք, որ ՀՀԿ-ԲՀԿ անհամաձայնությունը համաձայնեցված է»,- ասաց նա` նշելով, որ ԲՀԿ-ն «խաղեր» է տալիս:

Թերթելով իրադարձությունները հաջորդաբար՝ քաղաքագետը նշեց, որ ԲՀԿ-ն փորձում է բոլորին մատների վրա ֆռռացնել: «12 թվականին Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն ապահովեց լիակատար հաղթանակ՝ՀՀԿ-ի հանդեպ: Իր պատմության մեջ առաջին անգամ ՀՀԿ-ն իսկապես պարտվեց: Բոլոր ձայները ԲՀԿ-ն հետ վերցրեց, որ հանրապետականները տոնեն իրենց հաղթանակը: Նախագահական ընտրություններին Ծառուկյանը չմասնակցելով ճանապարհ հարթեց նախագահ Սարգսյանի համար, որին հաջորդեցին ՏԻՄ ընտրությունները: Այդ ժամանակ ևս ԲՀԿ-ն հայտարարեց, թե գնում է հաղթանակի և կանգնելու է ժողովրդի կողքին, բայց իր ձայները գաղտնի տվեց ՀՀԿ-ին»,- ասաց նա շարունակելով, որ նույնը շարունակվում է նաև այսօր՝ «քառյակ-քառյակ» խաղալով:

«4 կուսակցություններին դրել է իր տակն ու ոչնչացնում է այդ ուժերին, ոչնչացնելով նաև քաղաքական գործունեությունը: Քառյակ իրականում չկա: Կա մի կուսակցություն, որը զբաղվում է այդ կուսակցությունների ոչնչացմամբ: Կա նաև մեկ ուրիշը, որն անընդհատ այդ կուսակցությանն արդարացնում է՝ ասելով, թե դա պոզիցիա է, և իրենց հետ կապ չունի: Բոլորին էլ այդ երևույթը ձեռնտու է, բայց մարդիկ միամիտ չեն ու հասկանում են, որ սա խաղ է»,- հավելեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, քաղաքագետ նշեց, որ ՀԱԿ-ն էլ այլ կուրս ունի և հայտարարել է, թե փորձելու է ամեն կերպ այդ կուսակցություններին համախմբել:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյան Սերժ Սարգսյան հարաբերություններին՝ քաղաքագետը նկատեց, որ երբեմն լինում են դեպքեր, որով Ծառուկյանին ուզում են իր տեղը ցույց տալ: «Գագիկ Ծառուկյանին մեկ-մեկ թվում է, թե ինքը լիդեր է: Երբեմն նրան ցույց են տալիս, որ ինքը ևս հասարակ քաղաքացի, ով իրավունք չունի ոգևորվելու: Ծառուկյանն իրավունք չունի հանկարծ գալ ու ասել, որ ինքն իրենից ինչ-որ բան է ներկայացնում: Մեկ-մեկ ընդարձակվում է, բայց միանգամից իր տեղը ցույց են տալիս: Ծառուկյանն այդ ամենը շատ լավ հասկանում է: Սա ինչ-որ տեղ պետական ողբերգություն է, ինչն արդեն փաստ է»,- ասաց Սարգսյանը:

Դիտարկմանը, թե կառավարությունն արդեն գործի է անցել և արդեն սկսել է պատիժների լեզվով խոսել: Արդեն տուգանվել են պատգամավորներից մի քանիսը: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը՝ քաղաքագետը նշեց, որ ինքը համակարգը ինքնին ստվերային ներքին մեխանիզմների համակարգ է և չի կարող ինքն իրեն տուգանել: «Ոչ մի բան պատահական չէ: Այդ մարդիկ տարիներ շարունակ ունեցել են ստվեր, որի մասին շատ լավ իմացել են այսօրվա իշխանությունները: Հիմա բյուջետային կոլապսի առաջ են հայտնվել և ուզում են իրենք իրենցից գումար հավաքել: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հավասար պայմաններում աշխտեք, բայց բոլորդ մուծվեք բյուջե»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ամենը կհագնեցնի ավելի խորը ճգնաժամի:
 

ԲՀԿ-ն փորձում է բոլորին մատների վրա ֆռռացնել. Քաղաքագետ