.jpg)
Տաշիր գետը վարարել է, լցվել տներ
Հունիսի 2-ին, ժամը 21.42-ին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 2-ին տեղական ժամանակով ժամը 17.00-18.00-ը Տաշիրում տեղացել է հորդառատ անձրև, որի քանակությունը 1 ժամում կազմել է 47 մմ, ինչի հետևանքով Տաշիր գետը վարարել է և դուրս եկել ափերից. կան ջրածածկումներ և հեղեղումներ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Բացի այդ վնասվել են բազմաթիվ տների, շինությունների, անասնագոմերի և ավտոտնակների տանիքներ: Ջուրը դուրս է եկել սելավատարերից, լցվելով հարակից տների բակեր և նկուղային հարկեր, վնասվել են ցանքատարածություններ:
Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով՝ վնասների չափերը ճշտելու համար: