.jpg)
Սահակյան. Եթե լսումներ անցկացնելու որոշում կայացվի, պետք չէ դրանից ոգևորվել
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թեև կարծում է, որ պատգամավորների առաջարկով Աստանայի ֆորումի և դրան հաջորդած իրադարձությունների մասով խորհրդարանական լսումներ հրավիրելու անհրաժեշտություն չկա, սակայն դրանք կիրագործվեն:
«Ես կխնդրեմ հանձնաժողովներից որևէ մեկին, որպեսզի լսումների կազմակերպչական աշխատանքներն իր վրա վերցնի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գալուստ Սահակյանը` ավելացնելով, որ շատ հարցերի պատասխաններ հնարավոր է տրվեն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
«Հնարավոր է` չորեքշաբթի հարցերի պատասխանները բավարար չլինեն, դրա համար էլ լսումների անցկացնելու մոտավոր ժամկետներ նշեցի` հունիսի 16-17, իսկ եթե լսումներ անցկացնելու որոշում կայացվի, ապա պետք չէ դրանից ոգևորվել, թե Աստանայում ծածուկ մի բան է կատարվել»,- ասաց ԱԺ նախագահը:
Նախորդող հրապարակում` Զոհրաբյան. Քառօրյայում պետք է հրատապ քննարկվի Աստանայում տեղի ունեցածը