.jpg)
ՀՀԿ-ական պատգամավոր. Պետք է ուշադիր լինենք Նախիջևանի հատվածում
Երկրի պաշտպանության, անվտանգության հարցում բոլոր ուժերն իրար պիտի ճիշտ ընկալեն, և այստեղ չպիտի շահարկումներ լինեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Անդրադառնալով սահմանին հակառակորդի վերջին գործողություններին՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ դրանք անակնկալ չէին.
«Նախկինում էլ Ադրբեջանը լուրջ գործողություններ էր ուզում իրականացնել այս ուղղությամբ: Սա նշանակում է, որ այդ հատվածում մենք ավելի ուշադիր պիտի լինենք»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորն՝ ավելացնելով.
«Կարծում եմ՝ սա տարածաշրջանում իրադարձությունների փոփոխության և Ռուսաստանում անցումային վիճակի հետ է կապված»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Անդրադառնալով Աստանայում Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի կողմից Ալիևի նամակը մեջբերելուն ու դրան ի պատասխան Սերժ Սարգսյանի պահվածքին՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց.
«Դեռ հարց է` Աստանայում նախագահի լուռ մնալն էր ճիշտ, թե՞ հակառակը, ժամանակը ցույց կտա»: