ԱԺ նախագահը` Տեր-Պետրոսյանին. Մարդիկ մտածում են, որ ամեն ինչ մոռացվել է
09/06/2014 14:34

ԱԺ նախագահը` Տեր-Պետրոսյանին. Մարդիկ մտածում են, որ ամեն ինչ մոռացվել է

«Չարժի էպիտետներով պատասխանել առաջին նախագահին` ոտքերով կապել, կամ ձեռքերով կապել: Դա պատիվ չի բերում մեր քաղաքական կյանքին: Դա տեսակետ է, որ ասել է առաջին նախագահը և որը մեզ ընդհանրապես ընդունելի չէ, բայց որ ինքն է ասել, չենք ուզում այդպես հախուռն, կոշտ խոսքերով հակադարձել»,- լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած այն կարծիքը, թե Սահմանադրական բարեփոխումները ԲՀԿ-ի ձեռքերը կապելու համար են նախաձեռնվել, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Լ. Տեր-Պետրոսյանի արտահայտած համոզմունքը, թե Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, Գ. Սահակյանի կարծիքով, ամենևին տեղին չէ.

«Պարզապես ժամանակներն անցնում են, մարդիկ մտածում են, որ ամեն ինչ մոռացվել է և որևէ տեղ արձանագրված չէ և մարդիկ էլ չկան, որ կարողանան այդ տեսակետներին հակադարձել հենց այն լեզվով, ինչ լեզվով փորձում է հակադարձել ՀՀ առաջին նախագահը»:

Խոսելով Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հայտարարությունների մասին` Գ. Սահակյանն ասաց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչելու գործիքներից չի օգտվել հատուկ պատճառով.

«Ես չեմ կարծում, թե Աստանայում ինչ-որ բան է տեղի ունեցել, որին շրջադարձային իրադարձություններ պետք է հետևեն»:
 

ԱԺ նախագահը` Տեր-Պետրոսյանին. Մարդիկ մտածում են, որ ամեն ինչ մոռացվել է