10/06/2014 13:22
«Տոնուսից» խաբված սեփականատեր. Առանց ինձ ինչպե՞ս կարող են պայմանագիր կնքել
«Տոնուս» ընկերությունից խաբված բնակիչները այսօր «Արցախբանկի» մոտ հավաքվելու պայմանավորվածություն չեն ունեցել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց բնակիչներից Զոյա Պետրոսյանը: Նրա խոսքով՝ իրեն որևէ բան հայտնի չէ, իսկ մամուլի հրապարակումները, որոնք չգիտես, թե որտեղից են նման ինֆորմացիա վերցնում, իրենց արած ողջ գործը տապալեցին:
Բանկիչներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրեն ևս հայտնի չէ որևէ բան:
«Ես էլ եմ այդ բնակիչներից մեկը: Առանց իմ համաձայնության ինչպե՞ս կարող են պայմանագիր կնքել: «Տոնուսը» 5, իսկ «Արցախբանկը» արդեն 1.5 տարի խաբում է մեզ, հույսեր տալիս, բայց խոսքերը խնդրի լուծում չեն», -ասաց նա՝ խոստովանելով, որ արդեն հուսահատվել է:
Նշենք, որ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ այսօր «Տոնուս» Շինարարական ընկերության կողմից տուժած ավելի քան 160 բնակարանատեր հավաքվելու են «Արցախբանկի» մոտ: Նրանք մտադիր են բնակարանների գումարի հետվերադարձման պայմանագիր ստորագրել:
Տեղեկացնենք, որ տուժած քաղաքացիների մեծ մասը պահանջում է գումարը:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ից ժամանել է «Արցախբանկի» բաժնետեր, Շվեյցարական «Ֆրանկ Մյուլեր» և «Ավի» ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը, ով էլ բնակիչների հետ կայացած հանդիպմանը խոստացել էր, որ այս հարցին լուծում կտրվի: Տուժած քաղաքացիների խոսքով՝ Կապրիելյանը մտադիր է շենքը հանել գրավադրումից, ինչի արդյունքում գործը նորից կմտնի դատարան:
Նախորդող հրապարակում՝«Տոնուսից» խաբված բնակարանատերերը սպասելու են ամենաշատը 2-3 օր
«Տոնուսից» խաբված քաղաքացիների համար դատական վճիռը ճակատագրական է
Ապրիլի 10-ին կորոշվի «Տոնուսից» խաբված քաղաքացիների ճակատագիրը