Պատգամավորը` կառավարությանը. Դուք ո՛չ ինտելեկտուալ եք, ո՛չ գեղեցիկ
11/06/2014 14:24

Պատգամավորը` կառավարությանը. Դուք ո՛չ ինտելեկտուալ եք, ո՛չ գեղեցիկ

Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, որովհետև նրա կառավարությունը ձախողվել էր: Իսկ նոր կառավարությունը ազնիվ խաղով չսկսեց իր աշխատանքը, քանի որ չասաց, թե որոնք էին նախորդ կառավարության ձախողումներերի պատճառները: 2013-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Դիմելով նոր կառավարությանը` պատգամավորն ասաց, որ հին կառավարության սխալները քննարկելու փոխարեն նոր կառավարությունը դեռ հայտարարում է, որ գնահատական չի տալու հին կառավարությանը.

«Դա նշանակում է, որ նոր կառավարությունը մտադիր չէ շտկել նախորդի սխալները և ցանկանում է, որ իր ձախողման դեպքում էլ իր սխալներին ոչ ոք գնահատական չտա»,- ասաց Ռ. Հակոբյանը:

Շարունակելով խոսքը` «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ասաց, որ հակառակ բոլոր տեսակի պնդումների` ինքը չի տեսնում նոր կառավարության անկեղծությունը. «Ձեզ խաբել են, դուք ո՛չ ինտելեկտուալ եք, ո՛չ գեղեցիկ և ո՛չ էլ կարող եք բեռը տանել»,- ասաց նա` ավելացնելով, որ ստեղծված համակարգը հակացուցված է նորմալ գործ անողների համար:

Եզրափակելով խոսքը` Ռ. Հակոբյանն ասաց, որ ներկայում ավելի հրատապ խնդիրներ կան լուծելու, քան` սահմանադրական փոփոխություններ իրականացնելը.

«Քաղաքական նարցիսիզմը մի կողմ դրեք, դուրս եկեք ինքնասիրահարված վիճակից, ամեն ինչ, իսկապես, շատ վատ է: Խաբելով, ճարպկություն անելով` ոչինչ չեք փոխի»:

Նախորդող հրապարակում` Տիգրան Սարգսյանի սկանդալների թոփ տասնյակը` Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ
 

Պատգամավորը` կառավարությանը. Դուք ո՛չ ինտելեկտուալ եք, ո՛չ գեղեցիկ