Սեյրան Օհանյան. Թշնամուն տրված մեր պատասխանները շատ խիստ են լինում
11/06/2014 17:15

Սեյրան Օհանյան. Թշնամուն տրված մեր պատասխանները շատ խիստ են լինում

«Սահմաններում իրավիճակը կայուն լարված է: Հակառակորդի կողմից անընդհատ խախտումները մեզ համար նորություն չեն»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով վերջին շրջանում սահմանային միջադեպերին և լարված իրավիճակին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հասարկությունը, շարունակեց խոսքը նախարարը, պետք է հասկանա, համակերպվի այն իրավիճակի հետ, որ քանի որ մենք ունենք չլուծված հակամարտության խնդիր, մենք մեր հակառակորդի ռազմատենչ «եռանդը» պետք է լուծենք կանխարգելիչ և հակա գործողություններով:

«Հարցի լուծման համար մենք պետք է վստահության մթնոլորտ ձևավորենք, իսկ դրա համար պետք է զերծ մնանք դիպուկահարների կրակոցներից, հրադադարի ռեժիմը պետք է պահպահնվի, կանխվի դիվերսիոն հարձակումները և այլն»,- ասաց նախարարը` ավելացնելով, որ հայկական կողմն այս ամենին պատրաստ է և այդ մասին բազմիցս ասել է միջազգային կառույցներին:

«Այսօր իրավիճակն այնպիսինն է, որ ինժիներական կառույցների, դիտարկման, հայտնաբերման, նշանառման և խոցման միջոցներով մենք կարող ենք ոչ միայն հակազդել, այլև` կանխարգելել»,- ասաց Ս. Օհանյանը` ավելացնելով, որ ՀՀ Զինված ուժերի հրամանատարությունն այդ ամենը տեղերում իրականացնում է:

Եզրափակելով խոսքը` Ս. Օհանյանն ասաց, որ սահմանային իրավիճակի յուրաքանչյուր հատվածի համար ունենք և՛ ռազամավարություն, և՛ պահի համար մարտավարություն. «Ուզում եմ հավաստիացնել, որ շատ դեպքերում թշնամուն պատասխանները շատ խիստ են լինում և շատ դեպքերում նույնիսկ կանխարգելում են»:
 

Սեյրան Օհանյան. Թշնամուն տրված մեր պատասխանները շատ խիստ են լինում