Պարզվել է Շանթ Հարությունյանի գործով դատից առաջ կրակողի ինքնությունը
12/06/2014 13:18

Պարզվել է Շանթ Հարությունյանի գործով դատից առաջ կրակողի ինքնությունը

Պարզվել է Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ դատարանի դիմաց գազի ատրճանակով կրակոցներ արձակած անձի ինքնությունը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվության վարչությունից:

«Կրակոցներ արձակած երիտասարդի անունը Կյուրեղյան Հայկ է: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Կրակոցների հետևանքով վնասվածքներ են ստացել հինգ ոստիկաններ, ովքեր դիմել են բուժօգնության»,- ասաց վարչության աշխատակիցը:

Հիշեցնենք, որ այսօր Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ մի երիտասարդ բարձրացել է դատարանի դիմաց կայանված մեքենայի վրա ու բղավել, որ մեքենայի մեջ ռումբ է տեղադրված: Ոստիկանները փորձել են նրան ցած իջեցնել, որից հետո երիտասարդը գազի ատրճանակով կրակել է նրանց վրա:
 

Նախորդող հրապարակում` Շանթ Հարությունյանի գործով դատից առաջ կրակոցներ են հնչել (Տեսանյութ)

Պարզվել է Շանթ Հարությունյանի գործով դատից առաջ կրակողի ինքնությունը